Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Իտալիան զենք չի ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի հայտարարությունը Ուկրաինային Հռոմի կողմից հեռահար հրթիռների մատակարարման մասին։
«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք: Ուկրաինայի ինքնորոշման իրավունքը պաշտպանելը և միջազգային իրավունքը հարգելն այլ խնդիր է: Մենք միշտ գաղտնի ենք պահել ռազմական օգնության մատակարարումների բովանդակությունը։ Ադ մասին տեղեկացվել է միայն խորհրդարանը: Մեր նպատակը միշտ եղել է Ուկրաինային զենք մատակարարել ոչ թե Ռուսաստանի դեմ հարձակման, այլ ռուսական զինված ուժերի հարձակումը կասեցնելու համար»,- ասել է Տայանին Հռոմում արտասահմանյան լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Իտալիայի քաղաքական նպատակն այն է, որ տրամադրվող սպառազինությունը գործի ուկրաինական տարածքում և չեն առաջարկում զենքեր Ռուսաստանի տարածքի վրա կրակելու համար։
Կարծիքներ