Դուրովն այս տարի չի կարողանա լքել Ֆրանսիան
«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիսը։
Հաղորդվում է նաև, որ հինգ միլիոն եվրոյի գրավը բաժանվել է մասերի՝ մեկ միլիոն եվրոն պետք է վճարվի միանգամից, մնացած չորսը՝ հինգ ամսական մարման։
Հիշեցնենք՝ Դուրովին արգելվել էր լքել Ֆրանսիան, և նշանակվել էր 5 միլիոն եվրո գրավ:
Սեպտեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էր առաջին անգամ մեկնաբանել է «Տելեգրամ» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը։ Նա ֆրանսիական իշխանությունների գործողություններն անվանել է «ոչ այնքան պարզ», քանի որ դրանք «ընտրովի բնույթ են կրում»։
Դուրովին մեղսագրվող հանցանքներից են մասնավորապես կազմակերպված խմբի կողմից անօրինական գործարքներ իրականացնելու համար առցանց հարթակի կառավարումը, լիազոր մարմիններին նրանց պահանջով տեղեկատվություն կամ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելը, ինչպես նաև հանցագործությունները թաքցնելը խմբի ներսում։
Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:
Կարծիքներ