Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Պարոն Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ նրան բժիշկները հետազոտում են»,- ասել է Մարտիրոսյանը։
Հուլիսի 14-ին Արցախի իրավապահ մարմինները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Կարծիքներ