Այսօր ռադիոյի համաշխարհային օրն է. այն կրում է «Ռադիոն և վստահությունը» խորագիրը

Այսօր ռադիոյի համաշխարհային օրն է. այն կրում է «Ռադիոն և վստահությունը» խորագիրը

Ռադիոն շարունակում է մնալ աշխարհի ամենավստահելի և հասանելի մեդիաներից մեկը: Այս մասին գրում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջը՝ հիշեցնելով, որ 2012 թվականից Ռադիոյի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 13-ին:

Օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2011 թվականի նոյեմբերի 3-ին։ Այս տարի Ռադիոյի համաշխարհային օրը կրում է «Ռադիոն և վստահությունը» խորագիրը:

Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։

1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները: Թվային տեխնոլոգիայի ժամանակաշրջանում ռադիոն շարունակում է աշխարհում մնալ հասարակության հետ կապի ամենատարածված միջոցը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում