ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ապրիլի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) (6,2 մլն.) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ (6,1 մլն.) մեկնարկել են նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր։

Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

«Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience)՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող գյուղական համայնքներին օգտագործել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը կայուն, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ զարգացման համար, ինչպես նաև աջակցել վերականգնվող էներգիային և էներգաարդյունավետությանն ուղղված հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների մակարդակում:

Ստորագրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, ներկայում՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը:

 

Վերջիններս կարևորել են ՀՀ կառավարություն-ԵՄ- ԳԴՀ ՏՀԶՆ սերտ համագործակցությունը և ծրագրի իրականացումը՝ շեշտելով, որ ծրագիրը ոչ միայն անդրադառնում է կլիմայական հրատապ մարտահրավերներին, այլև հիմք է դնում Հայաստանի գյուղական շրջաններում տնտեսական զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում