«ՕՍԱ-ԱԿ» այսօր կատարեց իր առջեւ դրված մարտական խնդիրը
Ինչպես արդեն հայտնի է հայկական զինված ուժերը Տավուշի սահմանագոտում խոցել են ադրբեջանական բանակի գերթանկարժեք իսրայելական արտադրության Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը, որը ըստ որոշ տեղեկությունների (https://razm.info/) արժե շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ այս գերթանկարժեք սարքը հայ զինվորի կողմից խոցվել է «ՕՍԱ-ԱԿ» տեսակի զենքով։ Ինչո՞ւ եմ շեշտում զինատեսակը։ Սա այն զենքն է, որը Հորդանանից վերջերս ձեռք բերվեց։ Զենք, որի մասին իր «առանձնասենյակից» հեգնանքով էր խոսում «մեկը» մատնանշելով օֆշորներ և այլն, բայց սա չէ խնդիրը։
Խնդիրն այն է, որ հայկական կողմը լավ էր ուսումնասիրել զենքի շուկան, իսկ գլխավոր հրամանատարի հրահանգն էր ձեռք բերել որակյալ զենք և զինամթերք, ինչը պատերազմական գործողությունների ժամանակ առաջ չէր քաշի իր ծերացած տարիքն ու անկարողությունը։
Զենքն ապացուցեց իր հնարավությունների սահմանն ու դեռ ավելին։ Ապացուցեց, որ կատարված ծախսերը իզուր չէին։ Այլևս փաստ է, այժմյան իշխանությունների կողմից ձեռք բերված ռազմամթերքն այսօր կրակեց և կատարեց իր առջև դրված խնդիրը, խոցելով թշնամու գերժամանակից սարքերից մեկը։
Կարծում եմ սա ամենամեծ գնահատականն է իշխանությունների վարած ճիշտ քաղաքականության։ Իսկ թշնամու համար արդեն պարզ է, որ հայկական զինված ուժերը նախկինի նման չի կրակում 50, 60 կամ 70-ականների զենքերով։
Կարծիքներ