Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան
Հենց առաջին օրվանից համակգործակցում է Երկրապահ կամավորականների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ և պատրաստ սպասում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին:
«Պետք է ամեն դեպքում զգոն լինենք, կարող է ուրիշ ուղղությամբ հարձակվեն: Երկրապահը միշտ պատրաստ է: Հրահանգ է եղել, որ մարզերում զգոն լինեն, սակայն պետք չէ ինչ-որ քայլերի գնալ՝ առանց նախարարության թույլտվության: Մենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցում ենք, սպասում ենք հրահանգների»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի գործողությունները, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ քայլեր պետք է արվի, իրավիճակը ցույց կտա, բայց ամեն դեպքում, եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք, դա իմ անձնական կարծիքն է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարծիքներ