Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել (տեսանյութ)

Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել (տեսանյութ)

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը, գրում է ermenihaber.am-ը։ 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալվում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։  

Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։

Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։

Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա  ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երույթի առաջին անգամ է ականատես լինում։

Նրա խոսքերով, այս պահին  գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահնապնվի 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում