Աֆղանստանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 120-ի

Աֆղանստանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 120-ի

Աֆղանստանի արեւմուտքում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 120-ի։ Այս մասին հայտնում է AFP-ն ՝ հղում անելով աֆղան պաշտոնյային։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Աֆղանստանի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության պաշտոնյային, հայտնել էր երկրաշարժի հետևանքով 15 զոհի և 40 վիրավորի մասին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 272 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում