Դատապարտելի է էմոցիաններին և կենդանական բնազդներին տրվելը. Վիլեն Գաբրիելյան
Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ այն ինչ կատարվում է սփյուռքում մեր և ադերբեջանցիների միջև, խստորեն դատապարտելի է, ի դեպ՝ երկկողմանի:
Ես ադերբեջանցիներին այդ մասով ասելիք չունեմ, իրենցից շատերն, ինչպես միշտ, ցուցադրում են իրենց ով լինելը, մեր ընտանիքը դա իր մաշկի վրա է զգացել: Ես ասելիք ունեմ մեզ և այդ ասելիքս կասեմ կոնկրետ մի օրինակի վրա: Մի հատ վիդեո կա, կարծես թե՝ Մոսկվայից, որտեղ մեր հայրենակիցները ոհմակով, այո՜ հենց ոհմակով. «սուկա ալիև բարան» բղավելով ծեծում են մի ադերբեջանցու, և այդ վիդեոն տարածում են՝ մերոնք շան սատակեն անում ադերբեջանցուն, ջաաա՜ն, գրառմամբ:
Անձամբ ինձ համար, դա ազգային խայտառակություն է, առավելևս, երբ այդ վիդեոյի վրա հստակ երևում է, որ ադերբեջանցին ոչ թե փախնում է, այլ պատվով ընդունում է այդ հարվածները, իսկ ավելի մեծ խայտառակությունն այդ տղայի ասածն է. «Ребята это не по-мужски», որն ուղղակի տղայական չափալախ ա: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այդ ծեծվող ադերբեջանցու նկատմամբ ակամայից հարգանք եմ տածում, որովհետև ինքը իրեն տղամարդու պես է պահում, ի տարբերություն իրեն անասնաբար ծեծողների:
Ասածս չի ենթադրում, որ մենք պետք է մեզ բուշլաթի թևի պես պահենք, չի ենթադրում, որ մենք չպետք է ինքնապաշտպանվեք: Սակայն, միանշանակ դատապարտելի է էմոցիաններին և կենդանական բնազդներին տրվելը, առավելևս, երբ դրա ազդեցության տակ նմանվում ես նրան ում դեմ պայքարում ես: Առավելևս, երբ քո գործողություններով ուղղակի վնաս ես հասցնում, այս կարգի լրջագույն գործընթացին, երբ բանակը կոկիկ գծած գործ ա անում, իշխանությունները, ճշգրիտ սաղ գծերը ու սկզբունքները պահելով, գործընթացը առաջ են տանում՝ բացահայտելով հակառակորդի իրական ինքնությունը:
Չի կարելի նման ձև վարվել, դա մերը չէ, մենք ուրիշ ենք՝ վեհ ենք, ազնիվ ենք, արդար ենք, ճշմարիտ ենք, ինքնավստահ ենք և հենց դրանով էլ ուժե՜ղ ենք
Հ.Գ. Հորդորում եմ և պահանջում. մի՛ տրվեք սադրանքներին, պահպանեք՝ զգոնություն, զսպվածություն, սառնասրտություն, հավասարակշռություն, ինքնավստահություն, ուժեղ տղություն, որն, աներկբա, չի կարող դրսևորվել ոհմակով մարդ ծեծելու մեջ: Այսքանը:
Շնորհակալություն ուշադրության համար
հարգանքով՝
#ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը
Կարծիքներ