ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել մարզերում
Նոյեմբերի 18-ին հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի դեմ միջոցառումների կատարումն են ստուգել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 8, Արարատում՝ 6, Վայոց ձորում՝ 10, օբյեկտներում:
Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Կարծիքներ