ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում քննարկել են համագործակցությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ հանդիպման ընթացքում կոչ Է արել համատեղ պայքարել համավարակի, տնտեսական ու կլիմայական ճգնաժամի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի նախագահը հորդորել Է զրուցակիցներին՝ «վերջ տալ համավարակին», «զսպել կլիմայական ճգնաժամը» եւ «շարժվել դեպի տնտեսության ներառական վերականգնում»:
Նրա խոսքով՝ կարելի Է բոլոր խնդիրները համատեղ լուծել, եթե ժամանակ գտնենք միմյանց հետ զրույցի համար:
«Որպես ղեկավարներ մենք համամիտ ենք այն բնածին ըմբռնմանը, որ մեր բազմազանությունը հսկայական ուժ Է»,-հայտարարել Է Բայդենը:
Մեքսիկայի նախագահն իր հերթին կարծիք Է հայտնել, որ Հյուսիսային Ամերիկայի երկրների տնտեսական ինտեգրացումը թույլ կտա կանխել Չինաստանի տնտեսական գերիշխանությունը տարածաշրջանային շուկայում: «Եկեք չմոռանանք, որ այն դեպքում, երբ Մեքսիկային, Միացյալ Նահանգներին եւ Կանադային բաժին Է ընկնում համաշխարհային շուկայի 13 տոկոսը, Չինաստանը գերիշխում Է 14,4 տոկոսով, եւ այդ խզումը տեղի Է ունեցել ընդամենը 30 տարի»,-ասել Է Լոպես Օբրադորը, նախազգուշացնելով, որ եթե այդ միտումը պահպանվի, ապա 2051 թվականին Չինաստանի բաժինը համաշխարհային շուկայում կաճի մինչեւ 42 տոկոս, իսկ ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի բաժինը կնվազի մինչեւ 12 տոկոս:
Նա ամերիկացի եւ կանադացի իր գործընկերներին առաջարկել Է քննարկել միգրանտների աշխատուժի ներգրավումը կանոնավոր կերպով ընդլայնելու հնարավորությունը՝ աշխատող ձեռքերի անբավարարության հարցը լուծելու նպատակով:
Ավելի վաղ Սպիտակ տանը հաղորդել են, որ Կանադայի եւ Մեքսիկայի ղեկավարները Բայդենի հետ անցկացված գագաթնաժողովի ընթացքում պետք Է հայտարարեն Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ ուղարկելու պարտավորության մասին:
Բացի այդ, ինչպես հաղորդել Է ԶԼՄ-ներում, միգրացիան պետք Է դառնա քննարկման կենտրոնական թեմա: Տեղեկացված աղբյուրներից մեկի տվյալներով՝ Բայդենը հույս ունի «միավորել ջանքերը» Կանադայի եւ Մեքսիկայի հետ՝ միգրացիայի խնդիրները լուծելու համար, որոնք, ինչպես նրանք ընդունում են, չեն վերանա առաջիկա ժամանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ