Շախմատ. Կանանց պայքարում միանձնյա առաջատար կա, տղամարդկանց պայքարում եռիշխանություն է

Շախմատ. Կանանց պայքարում միանձնյա առաջատար կա, տղամարդկանց պայքարում եռիշխանություն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտին են մոտենում Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները:

7-րդ խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում գլխավոր եռյակը հավասար՝ 4.5-ական միավորով զբաղեցնում են Զավեն Անդրիասյանը, Էմանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարներին 0.5 միավորով զիջում են Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց պայքարում 7 հնարավորից վաստակած 6 միավորով միանձնյա առաջատարությունը շարունակում է Սուսաննա Գաբոյանը, որից 1 միավորով հետ է մնում Մարիամ Ավետիսյանը:

Նշենք, որ Հայաստանի առաջնությունում պայքարը դադարեցնելու որոշում է կայացրել գրոսմայստեր Մարիա Գևորգյանը: Այս մասին շախմատիստը հայտնել է սոցցանցի իր էջերում. «Շատ տարիներ առաջ որոշում եմ կայացրել, որ ինչ էլ լինի՝ ոչ մի մրցաշար կիսատ չեմ թողնելու։ Այսօր ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը բացառապես առողջական վիճակիս վատթարացման պատճառով։ Այս պահին հույս ունեմ շուտ կազդուրվելու և Հայաստանից գոնե մի քիչ կարոտս առնելու։ Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների իմ ընկերներին, կոլեգաներին մաղթում եմ մրցաշարի հաջող ավարտ»,- գրել է Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում