Իտալիայում 2020 թվականին մահացությունը 18 տոկոսով ավելացել է
2020 թվականին Իտալիայում մահացել Է գրեթե 750 հազար մարդ, ինչը 18 տոկոսով ավելի Է, քան 2019 թվականին՛ Այդ մասին ասված Է Վիճակագրության ազգային ինստիտուտի(Istat) ՝ մայսի 3-ին տարածված զեկույցում:
Ինչպես նշում են մասնագետները, մահացության ավելացման պատճառներից մեկն են դարձել կորոնավիրուսային հիվանդության հարուցած հետեւանքները: Համավարակը նաեւ ազդել Է մահացության եւ ծնելիության հարաբերակացության վրա:
Բնակչության թվաքանակը կրճատվել Է 384 հազարով՝ մինչեւ 59,2 միլիոն, ընդ որում կրճատում Է նկատվում երկրի բոլոր մարզերում, նշում Է Istat-ը: Անցյալ տարվա գարնանը համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային վարակի հետեւանքներից մահացել Է ավելի քան 120 հազար մարդ ավելի քան 4 միլիոն ախտահարվածներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ