Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում նաեւ իր ԶՈւ-ն. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում նաեւ իր ԶՈւ-ն. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Մեկնարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հերթական համատեղ զորավարժությունները, որոնք երրորդն են վերջին 10 ամիսների ընթացքում: Առաջին զորավարժություններին հաջորդեց երկու պետությունների համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության հանդեպ, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դրվագներով: Այս զորավաժությունների հիմնական նպատակը ադրբեջանական զինուժը թուրքականի ստանդարտներին համապատասխանեցնելն է: «Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է զորավարժությունների մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության «Twitter»-ի հաղորդագրության մեջ: Այսօր Թուրքիան իրականացնում է ադրբեջանական բանակի թուրքականացման գործողություններ: Արցախյան պատերազմի ժամանակահատվածում այն մեկնարկեց այդ երկրի բանակից տարբեր պատճառաբանություններով ռուսական կրթությամբ բարձրագույն սպայական կազմի հեռացմամբ, իսկ այսօր հրամանատարամարտավարական ուղղվածության վարժանքներով ռազմական մարտավարության նույնականացում է ընթանում»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում