Ստեփանակերտում առատ ձյան պատճառով փլուզված ծածկը վնասել է էլեկտրալարերը
Մարտի 20-ին՝ ժամը 17:16-ին, ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 36 հասցեում՝ բնակելի տան բակում, առատ ձյան պատճառով երկաթյա կոնստրուկցիայով հավաքած ծածկը փլվել է և վնասել էլեկտրալարերը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ՝ արձագանքման համար:
Ժամը 17:18-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր:
Կարծիքներ