Վրաերթի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում

Վրաերթի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում

Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են: Այս մասին հայտնում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակը։

«Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- ասված է ԲԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել , որ Երևանի Էրեբունի թաղամասում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել։ Տուժողները 3 անչափահաս աղջիկներ են, որոնց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում