Քաղաքացիներն իրազեկված չեն և ունեն թյուր ըմբռնում ծառերի փոխարինման մասին. Արծվի Գրիգորյան

Քաղաքացիներն իրազեկված չեն և ունեն թյուր ըմբռնում ծառերի փոխարինման մասին. Արծվի Գրիգորյան

«Այսօր ժամանակ գտնելով ծանոթացա մի շարք մեկնաբանությունների և համոզվեցի,որ բազմաթիվ քաղաքացիներ իրազեկված չեն և ունեն թյուր ըմբռնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից մայրաքաղաքում իրականացվող ցածրարժեք, ալերգիկ, ինվազիվ՝ բարձրաբուն այլանթի, թխկի հացենիատերև տեսակների աստիճանաբար հեռացման աշխատանքներին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ,կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվի Գրիգորյանը՝ ներկայացնելով մանրամասներ փոխարինման աշխատանքների մասին:

«Մոսկովյան փողոցի մի հատվածում արդեն իսկ սկսված իրենց սպառած, կիսակենսունակ, որոշ դեպքերում հիվանդ, փտած, գեղազարդությունը ամբողջովին կորցրած, բնակելի շենքերի հատվածներում բնակիչներին անհանգստություն պատճառող, իրենց գործունեությունը 80-90% կատարած հացենիների փոխախարինմանը այլ գեղազարդ ծառատեսակներով, այս պարագայում ձվաման սաղարթ ունեցող սակուրաներով:

Մեկնաբանություններում այն տպավորությունն էր,որ Երևանի գրեթե բոլոր փողոցներում ծառերը փոխարինվելու են սակուրաներով, քավլիցի նման բան չկա և չի լինելու երբեք: Երևանի պողոտաներում և փողոցներում մեր կողմից իրականացվում են գիտականորեն հիմնավորված տարատեսակ աշխատանքներ՝մի դեպքում կատարվում են դոմինանտ տեսակների լրացումներ 3-4մ բարձրության 5սմ և ավելի բնի հաստության տեսակներով,մեկ ուրիշ դեպքում՝ Սայաթ-Նովա պողոտայի սկզբնամասից մինչև Տերյան փողոց հիվանդ,կենսունակությունը և գեղազարդությունը կորցրած թեղիներ, որոնք շուտով կփոխարինվեն խոշոր գնդաձև արևելյան սոսիներով: Ծառերի փոխարինման նման հատվածներ պլանավորվում է իրականացնել նաև այլ փողոցներում ու պողոտաներում, որը կշարունակվի նաև հաջորդ տարիներին, քանի որ Երևանի դեդրոֆլորան օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմապիսի պատճառներով ծերացել է և ունի փոխարինման պահանջ:

Սիրելի և հարգելի քաղաքացիներ մենք մեր մայրաքաղաքի թշնամիները չենք ինչպես դա երևում է որոշ գրառումներում։ Խնդրում և հորդորում եմ մի խանգարեք մեր աշխատանքներին:

Ողջամիտ առաջարկներ, եթե կան պատրաստ ենք լսելու և քննարկելու»,- գրել է Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում