Այսօր Արամ Ասատրյանի մահվան օրն է
Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։ Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։ 2003 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։ Արամ Ասատրյանը վախճանվել է 2006 թ. նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։ 2013 թ. Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր:
Կարծիքներ