Հանքարդյունաբերության ոլորտը դեռ չի ապահովում կայուն զարգացում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Չնայած տնտեսության մեջ ունեցած դերին՝ պետք է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտը դեռ չի ապահովում կայուն զարգացում, որը կբավարարի ներկա կարիքները՝ առանց վտանգելու սերունդների՝ սեփական կարիքները բավարարելու հնարավորությունը:
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը բարձր հարկային եկամուտների ապահովման, արտահանումից ստացվող եկամուտների, օտարերկրյա ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից առանցքային դեր ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Սա հայտնի է, եւ այս գործոնը հաշվի առնելով՝ «ՀՀ»-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի զարգացումները։ Նույն պատճառով մեզ համար կարեւոր էր հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրությունը, որ իրականացրել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Փորձեցինք հասկանալ, թե ուսումնասիրությունից հետո ինչ խնդիրներ է առանձնացրել ՏՄՊՊՀ-ն։
Օրինակ՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առցանց հաշվետվությունների համակարգի դիտարկումներից պարզ է դարձել, որ ընկերությունների մեծ մասի համար հանքարդյունահանման պայմանագրով սոցիալ-տնտեսական ներդրումներ կատարելու պարտավորություն սահմանված չէ (18 ընկերություն), որոշների դեպքում այդպիսի ներդրումներ պայմանագրով նախատեսված են, սակայն ընկերությունները դրանք փաստացի չեն կատարում, կան նաեւ դեպքեր, երբ ներդրումներ կատարվում են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք պայմանագրով չեն սահմանվել կամ ավելի քիչ են սահմանվել։ Ստացվում է՝ հանքարդյունահանող տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են գործունեության իրականացման անհավասար պայմաններ…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ