«Աստանայի ձեւաչափով» Թուրքիան զիջումներ է կորզում ԱՄՆ-ից. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Քրդական գործոնը Մերձավոր Արեւելքում այսօր վերածվել է աշխարհաքաղաքական բախումների գործիքի: Իրաքի հյուսիում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարությունների ձեւավորումն արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի համար լուջ սպառնալիք է դարձել: Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են Քրդական աշխատավորական կուսակցության ստորաբաժանումների գործողություններն ինչպես այդ տարածքներ պարբերաբար ներխուժող թուրքական զորքերի դեմ, այնպես էլ հարակից քրդաբնակ թուրքական շրջաններում: Մի քանի օր առաջ Թուրքիան հերթական առեւտրային առաջարկը հնչեցրեց: Ինչպես գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ սիրիական խնդրի «Աստանայի ձեւաչափի» Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարություն է ընդունվել, որով Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը դատապարտել են Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Ակնհայտորեն այդ հայտարարության հասցեատերը ԱՄՆ-ն է, որը վերահսկում է իրավիճակն այդ հատվածում, իսկ վերջին շրջանում նաեւ ավելացնում է իր ռազմական ներկայությունն այնտեղ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ