Պորտուգալիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամով վարակման 13 դեպք

Պորտուգալիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամով վարակման 13 դեպք

Պորտուգալիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամով վարակման 13 դեպք: Դեպքերը հայտնաբերվել են «Բելենենսեշ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների շրջանում, հայտնում է պորտուգալական RTP հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ դեպքերը հայտնաբերել է Ռիկարդո Խորխեի  անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտը (INSA): «INSA-ում իրականացված նախնական թեստերը ցույց են տալիս, որ բոլոր 13 դեպքերը կապված են անհանգստություն առաջացնող օմիկրոնի շտամի հետ»,-ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում