Հյուսիսային Կորեան ընդլայնում է իր դիվանագիտական ակտիվությունը

Հյուսիսային Կորեան ընդլայնում է իր դիվանագիտական ակտիվությունը

Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Չինաստան, Վիետնամ և Լաոս։ Այդ մասին հայտնել է «KCNA» պետական լրատվամիջոցը։ Կորեայի իշխող Աշխատանքային կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ՝ Քաղբյուրոյի անդամի տեղակալ եւ կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնի տնօրեն Կիմ Սոն Նամի գլխավորությամբ, հինգշաբթի ժամանել են Պեկին։ 

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության չորրորդ բարձրաստիճան պաշտոնյանի՝ Վան Հունինին, ինչպես նաև կուսակցության միջազգային կապերի բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոյի հետ, հայտնում են չինական պետական լրատվամիջոցները։ Վանը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Հյուսիսային Կորեայի հետ բարեկամության ամրապնդման, միասնության եւ համագործակցության խորացման, ռազմավարական հաղորդակցությունների ամրապնդման և խաղաղ ու կայուն արտաքին միջավայրի համատեղ ստեղծման համար, հաղորդում է Չինաստանի պետական ռադիոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում