Դեմբելեն կարող է տեղափոխվել Նյուքասլ

Դեմբելեն կարող է տեղափոխվել Նյուքասլ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին գրում է Armsport-ը։

«Կապտանռնագույնների» հետ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է մյուս ամառ, բայց կողմերը դեռ այն երկարաձգելու շուրջ համաձայնության չեն եկել։

Ինչպես հաղորդում է TuttoJuve-ն՝ Դեմբելեին ձեռք բերելով հետաքրքրված է Նյուքասլը, որը պատրաստ է ֆինանսական տեսանկյունից շահավետ պայմանագիր առաջարկել նրան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում