Արևմուտքում անհանգստացած են Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կուտակմամբ
Ամերիկացի և եվրոպացի մի շարք պաշտոնյաներ անհանգստացած են Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման վերսկսմամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է Washington Post-ը ՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի, պաշտոնյաներն արձանագրում են այն, ինչը, իրենց կարծիքով, տեղի է ունենում է, մասնավորապես՝ Ռուսաստանի արևմտյան թևում տեխնիկայի և զինվորականների անսովոր տեղաշարժեր։ Թերթը չի հստակեցնում, թե որ երկրների պաշտոնյաներն են հոդվածում նշվում որպես եվրոպացի։
Թերթի զրուցակիցները, ովքեր խոսել են անանուն, ասել են, որ զորքերի տեղաշարժերը կրկին բորբոքել են մտավախությունները, որոնք առաջացել են ապրիլին, երբ իբր տեղի է ունեցել ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով՝ սա ոչ մեկին չի սպառնում եւ չպետք է անհանգստացնի որեւէ մեկին։
Կարծիքներ