Մոսկվայից վերադարձող թռիչքի ուղևորներն ու նրանց սպասողները. Վերադարձող ինքնաթիռները դատարկ չեն
Սա Մոսկվայից վերադարձող թռիչքի ուղևորներն են և նրանց սպասողները։ Տեսնելով դուրս եկող ուղևորների քանակը՝ վստահորեն կարող եմ ասել, որ ինքնաթիռը համարյա լիքն է եղել։
Համացանցում տեղադրվող դատարկ Boeing 777-ի լուսանկարը, որն ի դեպ չի օգտագործվում դեպի Երևան թռիչքներ կատարելու համար, ԼԿՏԻ ՍՈՒ՛Տ Է, որն ի դեպ շատ արագ տարածվեց որոշ լրատվականների կողմից՝ առանց փաստը ստուգելու, ինչպես միշտ։
Պատճառը կարծում եմ հուսահատություն սերմանելն է, որն հատուկ է արվում որոշ շրջանակների կողմից՝ երկիրը ավելի արագ դատարկելու ցանկությամբ։
Այո, գնացողներ կան, քանի որ տնտեսությունը կոլապսի է ենթարկված այստեղ և մարդիկ աշխատանք չունեն, որպեսզի գումար վաստակեն ու այնքան մրցունակ չեն, որ մեկնեն այլ երկրներ, բացի Ռուսաստանից՝ ավելի մեծ գումարներ վաստակելու։
ԲԱՅՑ, բոլոր գնացողներն, անխտիր, պորտալարով կապված են Հայրենիքին։
Այո գնացողներ կան, ԲԱՅՑ վերադարձողներ էլ կան։ Վերադարձող ինքնաթիռները ԴԱՏԱՐԿ Չ՛ԵՆ։
Կարծիքներ