Կապիկի ծաղիկ հիվանդության 338 դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացված տվյալների՝ այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։
Այս մասին տեղեկնում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։
Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:
Կարծիքներ