Ազգային արժույթներով փոխհաշվարկների բաժինը ԵԱՏՄ-ի շրջանակներում հասել Է 75 տոկոսի
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ծավալը հասել Է 75 տոկոսի: Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիում այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ներկայումս (ԵԱՏՄ-ում – ծանոթ. խմբ.) փոխադարձ առեւտրի 75 տոկոսն իրականացվում Է ազգային արժույթներով»,- ասել Է նա: Մալկինան հնարավոր Է համարել, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող Է մեծանալ, քանի որ դրա համար պատշաճ շուկայական իրադրություն Է առաջանում: «Հանձնաժողովի փորձագետների գնահատմամբ՝ մենք կարող ենք ակնկալել դրանց բաժնի աճ մինչեւ 85 տոկոս»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ