Պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով Քննչական կոմիտեում ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։ Քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները»,- հայտնել է Աբրահամյանը։
Կարծիքներ