ՀՀ ՏԿԵ նախարարը Գերմանիայում հանդիպել է մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մարտի 18֊19֊ը մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին։
Ինչպես տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակում Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շթիքելի, Solar Power Europe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերի հետ։
Գործընկերների հետ քննարկվել են վերականգնվող էներգիային և կուտակիչ կայանների կառուցմանը վերաբերող հարցեր։
Կարծիքներ