ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը «Ակունքներ» նախագծի շրջանակում հանդես կգա համերգ-դասախոսությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։
Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։
Ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նավագախմբի հետ համերգ-դասախոսությամբ հանդես կգա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։
Կարծիքներ