ՀՀ նախագահն Իտալիայում կհանդիպի Մարիո Դրագիի հետ. կստորագրվի հուշագիր
Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը սկսվում է Կիջի պալատում, որտեղ վաղ առավոտյան նախատեսված է հանդիպում Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։ Ինչպես Հռոմից հաղորդում են երկու երկրների օրակարգում տնտեսական հարցերն են, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։
Այս հանդիպումից հետո Քուիրինալե պալատում կկայանա հրաժեշտի պաշտոնական արարողությունը։
Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը լինելու է Լա Սապիենցա համալսարանը, որը Եվրոպայի ամենամեծ համալսարանն է։ Այստեղ նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրում այդ համալսարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև
Հռոմի Լա Սապիենցա համալսարանն ունի մոտ 700 տարվա պատմություն, Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն Իտալիայի ամենաառաջատար համալսարանն է՝ հետազոտության որակի, կրթության, միջազգային համագործակցության մակարդակով։ Համալսարանն առաջարկում է բակալավրիատի և մագիստրոսական 270 ծրագիր, որից 30-ն՝ անգլերենով։ Լավագույն ուսանողների համար կրթությունն անվճար է։
Արմեն Սարգսյանի պետական այցի երկրորդ օրը կավարտվի Լևոնյան վարժարանում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։
Կարծիքներ