Հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. առողջացել է 14 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. առողջացել է 14 քաղաքացի

Այսօր՝ ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք՝ արված 2221 թեստավորումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Ներկա պահին բուժում է ստանում 2012 հիվանդ:

Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 հազար 762 դեպք, որից 410 հազար 448-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մինչ օրս կատարվել է 3.015.864 թեստավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում