ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կոչ են անում պաշտպանել Իսրայելում խաղաղ բնակիչներին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Իտալիայի արտաքին քաղաքականության ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ իսրայելցի քաղաքացիական անձանց պաշտպանությունն անվանել է առաջնահերթ խնդիր:
«Մենք միասնական ենք Իսրայելի վրա սարսափելի հարձակումները դատապարտելու հարցում: Քաղաքացիների պաշտպանությունը առաջնային նշանակություն ունի: Պատանդները պետք է ազատ արձակվեն», - գրել է Բորելը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում Twitter):
Նա նաև հավելել է, որ «պետք է խուսափել տարածաշրջանային էսկալացիայից և պահպանել կայունությունը»։
Կարծիքներ