Գրպանում դրված Աստվածաշունչը փրկել է կյանքը. Հրապարակ
Երեկ հուզիչ գրառում կար Ֆեյսբուքում․ «Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք, որ պետք է բոլորն իմանան: Մեր հերոսի մայրը գրեց, որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից, ու տեղափոխում են Երեւան... ուղարկեց նաեւ տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը, ու ես քարացա... Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը։ Առողջություն ենք քեզ մաղթում, մեր Հերոս տղա: Հազար փառք մեր ամենազոր Տիրոջը: Անդադար աղոթեք մեր Հերոսների համար»։
Կարծիքներ