Լիբանանի կառավարությունը հրաժարական կտա. ՏԱՍՍ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ: Այս մասին Սերայի պալատում կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարար Համադ Հասանը:
«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` հայտնել է նա:
Հասարակական աշխատանքների և տրանսպորտի նախարար Միշել Նաջարը հաստատել է այս որոշումը: «Մենք հրաժարական չենք տալիս, որպեսզի խուսափենք պատասխանատվությունից», - ասել է նա և հավելել. «Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը»:
Լիբանանում արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։
Կարծիքներ