Տավուշի մարզպետը հյուրընկալել է Եթովպիայից ժամանած պատվիրակությանը
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Եթովպիայից ժամանած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Պատվիրակությունը Տավուշ է ժամանել Ամհարայի ազգային տարածաշրջանային նահանգի սոցիալական կլաստերի փոխնախագահ Սեյոում Մեկոնենի գլխավորությամբ:
Կողմերը միմյանց ներկայացրել են իրենց տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկել հետագա համագործակցության պայմանները:
Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Եթովպիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար առաքելության ղեկավար Արտեմ Ազնաուրյանը և մի շարք աշխատակիցներ:
Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը հուշանվեր է հանձնել Սեյոում Մեկոնենին:
Կարծիքներ