ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքի հետ
Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 26֊ին այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, որտեղ հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, պատրիարքի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարն ընդգծել է Հայ Կաթողիկէ եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման գործում և պատասխանել հանդիպմանը մասնակցող հոգևորականների հարցերին։
Կարծիքներ