Պատերազմը կրկին տեղափոխվել է նաև ինֆորմացիոն դաշտ, ինչպես պաշտպանվել․Էդգար Խաչատրյան

Պատերազմը կրկին տեղափոխվել է նաև ինֆորմացիոն դաշտ, ինչպես պաշտպանվել․Էդգար Խաչատրյան

Վերաթարմացնենք ինֆորմացիոն դաշտում և պատերազմում մեր պահվածքը։ Կարող եք նաև #տարածել գրառումը կամ կիսվելով կամ արտատպելով Ձեր էջում։ Հեղինակային իրավունքի և իմ անունը գրելու, պահելու խնդիր չկա։

1, Ադրբեջանական ինֆորմացիա չենք սպառում չենք տարածում։ .az դոմոյնով` հայատառ, կիրիլիցայով և ադրբեջաբերենով պրոպագանդա իրականացնող բոլոր կայքերից հեռու ենք մնում։ Հավաստին ՀՀ ՊՆ և ԱԳՆ ինֆորմացիան է։

2, Չճշտված տեղեկություն չենք տարածում ( հարևանիս ընգերոջ, քրոջ մարդու ախպերը սենց ասեց` տարբերակը մոռանում ենք)

3, ՖԲ , գուգլ և մնացած բոլոր սոցցանցերում որտեղ հնարավոր է միացնում ենք երկշերտ պաշտպանությունը։

4, Սահմանին կանգնած տղերքին աշխատում ենք չզանգահարել, որպեսզի հակառալորդը կապը չֆիքսի և թիրախային հարված չհասցնի։

5, Հնարավոր բոլոր հարթակներում տարածում ենք Պաշտոնական աղբյուրներից ստացված լուրերն ու նյութերը։

6, Կեղծ աշխատանքի առաջարկների հավելվածները ՉԵՆՔ բացում, ՉԵՆՔ ներբեռնում, դա հակառակորդին թույլ կտա Ձեր ինֆորմացիան ստանալ։

7, ՖԲ ում գործող հայերեն գրող ադրբեջանական ֆեյքերը բլոկում ենք։

8, Չբացել կասկածելի հղումները , եթե անգամ այն ձեր մոտիկ ընկերն է ուղարկել

9,Պետք չէ հարվածների, պայթյոնների տեղերը նկարել ու գցել սոցցանցեր, ու պետք չի դրանք տարածել։

Դրանով նավոդկա եք տալիս ադրբեջանցիներին, թե ոնց են խփել, ուր են խփել, կպել են, չեն կպել, և այլն։ Մի խոսքով. ՄԻ ՕԳՆԵՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ։

Հիմա դրանց հետախուզությունը սոցցանցերում է լցված։

Հիշեցում` հավաստի է միայն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության և Արտաքին Գործերի Նախարարության տարածած ինֆորմացիան։

#ԱստվածՊահապանՄեզ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում