Ժամանակակից բժշկական կենտրոն՝ սահմանամերձ Այգեձոր գյուղում

Ժամանակակից բժշկական կենտրոն՝ սահմանամերձ Այգեձոր գյուղում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։

Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։

Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի։

Նկարում բժշկական կենտրոնի նախագիծն է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում