Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էսթենը
94 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էսթենը: Նրա ներկայացուցիչները նշել են, որ նախկին նախագահի մահվան պատճառը կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդություններն են:
Նշվում է, որ Ժիսկար դ’Էսթենը մահացել է դեկտեմբերի 2-ին` Լուար և Շեր դեպարտամենտում գտնվող իր տանը:
Ժիսկար դ’Էսթենը Ֆրանսիայի նախագահն է եղել 1974-1981-ին։
Կարծիքներ