Որևէ թերացում, անավարտ աշխատանք չի ֆինանսավորվելու պետական բյուջեից. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցներում ծանոթացել է նորակառույց մարզադահլիճների պայմաններին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում նա հայտնել է, որ թիվ 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:
«Պետական մարմինների կողմից պետք է լինի աշխատանքների որակի եւ ձեռք բերվող գույքի չափորոշիչների խիստ վերահսկողություն: Որեւէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից»,- գրել է Փաշինյանը:
Այցի ավարտին Կառավարության ղեկավարը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ