Թրամփը, որը Բեյրութի պայթյունը «հարձակում» էր որակել, հայտնում է, կասկածի տակ է առել իր այդ վարկածը
Ոչ ոք չգիտի, թե Բեյրութի պայթյունը հարձակում էր, թե ոչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է РИА Новости-ն:
«Ոչ ոք դեռ դա չգիտի»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Բեյրութի պայթյունը:
«Որոշները մտածում են, թե դա հարձակում էր, որոշները՝ ոչ: Բոլոր դեպքերում, այն սարսափելի պատահար էր»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Միևնույն ժամանակ, սակայն, նա շարունակել է առաջարկել, որ խոսքը կարող էր գնալ «սարսափելի պայթուցիկ սարքի մասին»:
Մեկ օր առաջ ամերիկացի առաջնորդը վարկած էր առաջ քաշել, թե Լիբանանում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հրդեհը «հարձակում էր», սակայն Սպիտակ տան և Պենտագոնի աշխատակիցներն իր այդ մտքին հավանություն չէին տվել:
Կարծիքներ