Սիթին վերջին տասնամյակի լավագույն թիմն է Անգլիայում․ Ակե
«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Նատան Ակեն կիսվել է մանչեսթրյան ակումբ տեղափոխության իր տպավորություններով:
«Սիթին վերջին տասնամյակի լավագույն թիմն է Անգլիայում: Իմ երազանքն էր այստեղ հայտնվելը: Այն թոփ ակումբ է, որն ունի համաշխարհային կարգի շատ խաղացողներ: Ուր էլ նայեք, կան մեծ անուններ, հավաքականներիի խաղացողներ:
Գվարդիոլան մարզիչ է, ումով հիանում են ամբողջ աշխարհում: Ֆուտբոլում նրա նվաճումները խոսում են հենց իր մասին: Հաջողությունները, որոնց նա հասել է, անհավատալի է, և ինձ իրոք դուր է գալիս նրա մատուցած խաղաոճը։
Գիտեմ, որ պետք է շատ աշխատեմ հիմանական կազմում ընդգրկվելու համար, բայց այդ պատճառով էլ ես այստեղ եմ: Ես կանեմ ամեն ինչ՝ թիմին տիտղոսներ նվաճել օգնելու համար», – մեջբերում է Ակեին «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը:
Կարծիքներ