Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանը պատրաստվում է դիմել Արդարադատության դատարան
Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանը պատրաստվում է դիմել Արդարադատության միջազգային դատարան: «Լուրերի» հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը երեկ՝ ապրիլի 23-ին, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը:
Արցախի անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու վերաբերյալ։
Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ:
Կարծիքներ