Սև ջուր գետի վրա գտնվող վթարային կամրջի վերանորոգման համար կատարվում է նախագծում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի 11.4 կմ-ում` Սև ջուր գետի վրա գտնվող վթարային կամրջի վերանորոգման հարցը, որն ընդգրկվել է հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքների ցանկում, արդեն ընթացքի մեջ է:
Այս պահին նախագծման աշխատանքների մրցույթով հաղթող ճանաչված ընկերության կողմից կատարվում է նախագծում։ Մասնավորապես, իրականացվում են ընդերքի երկրաբանական հետազոտման և այլ աշխատանքներ:
Կարծիքներ