Երևանի քաղաքապետարանը միջոցներ կհատկացնի պատերազմում հաշմանդամություն ստացած անձանց համար մատչելի պայմաններ ստեղծելուն
Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերից պարգևավճարներ չվճարելու արդյունքում խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Արդեն տեղեկացրել ենք, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգեւավճարներ չի ստացել։
Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:
Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն եւ շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Սոցապ նախարարությունից արդեն խնդրել ենք տվյալներ՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ, որոնք մշակելով՝ կիրականացնենք այս գործընթացը:
Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմին՝ այս որոշման կարեւորությունը գիտակցելու եւ այս ծանր օրերին երկրի խնդիրներին անմասն չմնալու համար»,- գրել է Մարությանը:
Կարծիքներ