Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի մարմին:
Կարծիքներ