Տղաս գրեթե 16 միավոր է ստացել, բայց համալսարան չի ընդունվել. Բողոքի ակցիա ԳԹԿ-ի դիմաց
Համալսարան չընդունված դիմորդները և նրանց ծնողներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ԳԹԿ-ի դիմաց:
«Տղաս իրավաբանական է նշել, քննության արդյունքում ստացել է 15,75: Կան դիմորդներ, որոնք իմ տղայից բարձր են ստացել, բայց դուրս են մնացել ու չեն ընդունվել համալասրան»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ ոչ ոք չգիտեր, որ իրավաբանական ընդունվող ուսանողի ամենացածր գնահատականը 19 կլինի:
«Եթե նշեին, որ իրավաբանականի համար ամենացածր շեմը 18-ն է, մարդիկ կիմանային, որ 18 չեն կարող ստանալ ու չէին դիմի այդ ֆակուլտետ: Դրա համար ԳԹԿ-ի կողմից հստակ բալային համակարգ պետք է ֆիքսված լինի, որպեսզի դիմորդն իր անելիքն իմանա»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Կարծիքներ