ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորական Մարտակերտում բնակարաններ են ստացել. լուսանկարներ
Հունվարի 31-ին բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորականներ: Այդ մասին ասված է ՊԲ-ի Ֆեյսբուքի էջում:
«Նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:
Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝ վիճակահանության միջոցով:
Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Հաշվի առնելով խնդրի անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ